Armenian

Ինչպե՞ս խումբ ստեղծել եւ սկսել Աստվածաշնչի խմբակային ուսումնասիրությունը

Մենք հավատում ենք, որ Աստված ցանկանում է Ձեր միջոցով հարատեւ ազդեցություն գործել մարդկանց կյանքի վրա (Ձեր աշխատավայրում, բնակության վայրում, շրջապատում): Պետք է սկսել հետեւյալ երեք քայլերից.

1. ԱՂՈԹԵՔ
... ամեն ինչ սկսվում է աղոթքից եւ փոխհարաբերություններից:

ԱՂՈԹՔ
● Աղոթեք այն ընկերոջ կամ ծանոթի համար, ով կօգնի Ձեզ ստեղծել խումբ եւ սկսել Աստվածաշնչի խմբակային ուսումնասիրությունը:
● Պարբերաբար աղոթեք միասին: Խնդրեք Աստծուց, որպեսզի նա բացահայտի իր ծրագիրը եւ ուղղորդի Ձեզ:
● Աղոթեք Ձեր քաղաքում կամ գյուղում զբոսնելիս: Խնդրեք Ասծո օրհնությունն ու հովանավորությունը:
● Աղոթեք մարդկանց համար անվանական՝ նշելով նրանց անունները: Խնդրեք Աստծուն, որ հնարավորություն տա Ձեզ ծանոթանալ այդ մարդկանց հետ, հոգ տանել նրանց մասին եւ օգնել նրանց: Հոգատարությունը բացում է մարդկանց սրտերը եւ ստեղծում է ամուր փոխհարաբերություններ:
● Աղոթեք, որպեսզի մարդկանց մոտ առաջանա հետաքրքրություն՝ Աստվածաշունչն ուսումնասիրելու եւ հասկանալու համար:

ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
● Ծանոթացեք այն մարդկանց հետ, որոնք ապրում, աշխատում կամ շփվում են Ձեր շրջապատում: Եղեք բարեհամբյուր, կենսուրախ եւ քաջալերող:
● Նախաձեռնեք զրույցներ՝ հարցեր տվեք եւ եղեք ուշադիր ունկնդիր:
● Միասին ժամանակ անցկացրեք՝ սուրճ կամ թեյ ըմպեք, ճաշեք միասին:
● Առիթ գտեք, որպեսզի արտահայտեք Ձեր սերը, հետաքրքրվածությունն ու
հոգատարությունը:

2. ՇՓՎԵՔ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
... գտեք հետաքրքրված մարդկանց:

ՊԼԱՆԱՎՈՐԵՔ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
● Ընտրեք օրը, ժամը եւ վայրը:
● Կազմեք այն մարդկանց ցուցակը, ում Դուք ցանկանում եք տեսնել հանդիպմանը:
● Աղոթեք եւ հրավիրեք նրանց:
● Նախատեսեք հյուրասիրություն, եթե ցանկանում եք:
● Կազմեք զրույցի հարցերի ցանկը, կամ պլանավորեք ծանոթության գործընթացը
Ձեր հանդիպման ժամանակ:

ՀԱՆԴԻՊՈԻՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
● Եթե ունեք հնարավորություն, հանդիպման մասնակիցներին առաջարկեք սուրճ, թեյ եւ/կամ թեթեւ ուտեստներ:
● Ողջունեք հանդիպման մասնակիցներին, ներկայացեք եւ ծանոթացեք միմյանց հետ (հարցերի միջոցով կամ մշակված ընթացակարգի օգնությամբ), մարդկանց ժամանակ տվեք շփվելու եւ միմյանց ընկերակցությունը վայելելու համար:
● Հանդիպման ավարտին մասնակիցներին ասեք հետեւյալը (կամ նույն միտքը՝ այլ ձեւակերպմամբ). «Ինչ հիանալի ժամանակ անցկացրեցինք միասին: Ես կուզենայի ստեղծել ապահով միջավայր եւ բարյացակամ, հոգատար մթնոլորտ, որտեղ մենք՝ մեր խմբով կարող ենք միասին ուսումնասիրել Աստվածաշունչը եւ հասկանալ, թե ի՞նչ է այն ասում եւ ինչպե՞ս է դա վերաբերում մեզնից յուրաքանչյուրին: Խնդրում եմ ինձ տեղյակ պահեք, արդյո՞ք Դուք հետաքրքրված եք:»

3. ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ
... այժմ սկսեք Աստվածաշնչի ուսումնասիրությունը:

● Ներբեռնեք եւ տպեք Աստվածաշնչի ուսումնասիրության ուղեցույցը՝ յուրաքանչյուր մասնակցի համար:
● Աստվածաշնչի ուսումնասիրության ուղեցույցից ընտրեք առաջարկվող Աստվածաշնչյան հատվածների չորս լրակազմերից որեւէ մեկը:
● Մասնակիցները պետք է ունենան տետր կամ նոթատետր՝ իրենց մտքերն ու յուրաքանչյուր օրվա հարցերի պատասխանները գրանցելու համար:

Թարգմանության հետ կապված աջակցություն ստանալու համար դիմեք հետևյալ հասցեով This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.: