Armenian

Ինչպե՞ս խումբ ստեղծել եւ սկսել Աստվածաշնչի խմբակային ուսումնասիրությունը

Մենք հավատում ենք, որ Աստված ցանկանում է Ձեր միջոցով հարատեւ ազդեցություն գործել մարդկանց կյանքի վրա (Ձեր աշխատավայրում, բնակության վայրում, շրջապատում): Պետք է սկսել հետեւյալ երեք քայլերից.

1. ԱՂՈԹԵՔ
... ամեն ինչ սկսվում է աղոթքից եւ փոխհարաբերություններից:

ԱՂՈԹՔ
● Աղոթեք այն ընկերոջ կամ ծանոթի համար, ով կօգնի Ձեզ ստեղծել խումբ եւ սկսել Աստվածաշնչի խմբակային ուսումնասիրությունը:
● Պարբերաբար աղոթեք միասին: Խնդրեք Աստծուց, որպեսզի նա բացահայտի իր ծրագիրը եւ ուղղորդի Ձեզ:
● Աղոթեք Ձեր քաղաքում կամ գյուղում զբոսնելիս: Խնդրեք Ասծո օրհնությունն ու հովանավորությունը:
● Աղոթեք մարդկանց համար անվանական՝ նշելով նրանց անունները: Խնդրեք Աստծուն, որ հնարավորություն տա Ձեզ ծանոթանալ այդ մարդկանց հետ, հոգ տանել նրանց մասին եւ օգնել նրանց: Հոգատարությունը բացում է մարդկանց սրտերը եւ ստեղծում է ամուր փոխհարաբերություններ:
● Աղոթեք, որպեսզի մարդկանց մոտ առաջանա հետաքրքրություն՝ Աստվածաշունչն ուսումնասիրելու եւ հասկանալու համար:

ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
● Ծանոթացեք այն մարդկանց հետ, որոնք ապրում, աշխատում կամ շփվում են Ձեր շրջապատում: Եղեք բարեհամբյուր, կենսուրախ եւ քաջալերող:
● Նախաձեռնեք զրույցներ՝ հարցեր տվեք եւ եղեք ուշադիր ունկնդիր:
● Միասին ժամանակ անցկացրեք՝ սուրճ կամ թեյ ըմպեք, ճաշեք միասին:
● Առիթ գտեք, որպեսզի արտահայտեք Ձեր սերը, հետաքրքրվածությունն ու
հոգատարությունը:

2. ՇՓՎԵՔ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
... գտեք հետաքրքրված մարդկանց:

ՊԼԱՆԱՎՈՐԵՔ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
● Ընտրեք օրը, ժամը եւ վայրը:
● Կազմեք այն մարդկանց ցուցակը, ում Դուք ցանկանում եք տեսնել հանդիպմանը:
● Աղոթեք եւ հրավիրեք նրանց:
● Նախատեսեք հյուրասիրություն, եթե ցանկանում եք:
● Կազմեք զրույցի հարցերի ցանկը, կամ պլանավորեք ծանոթության գործընթացը
Ձեր հանդիպման ժամանակ:

ՀԱՆԴԻՊՈԻՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
● Եթե ունեք հնարավորություն, հանդիպման մասնակիցներին առաջարկեք սուրճ, թեյ եւ/կամ թեթեւ ուտեստներ:
● Ողջունեք հանդիպման մասնակիցներին, ներկայացեք եւ ծանոթացեք միմյանց հետ (հարցերի միջոցով կամ մշակված ընթացակարգի օգնությամբ), մարդկանց ժամանակ տվեք շփվելու եւ միմյանց ընկերակցությունը վայելելու համար:
● Հանդիպման ավարտին մասնակիցներին ասեք հետեւյալը (կամ նույն միտքը՝ այլ ձեւակերպմամբ). «Ինչ հիանալի ժամանակ անցկացրեցինք միասին: Ես կուզենայի ստեղծել ապահով միջավայր եւ բարյացակամ, հոգատար մթնոլորտ, որտեղ մենք՝ մեր խմբով կարող ենք միասին ուսումնասիրել Աստվածաշունչը եւ հասկանալ, թե ի՞նչ է այն ասում եւ ինչպե՞ս է դա վերաբերում մեզնից յուրաքանչյուրին: Խնդրում եմ ինձ տեղյակ պահեք, արդյո՞ք Դուք հետաքրքրված եք:»

3. ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ
... այժմ սկսեք Աստվածաշնչի ուսումնասիրությունը:

● Ներբեռնեք եւ տպեք Աստվածաշնչի ուսումնասիրության ուղեցույցը՝ յուրաքանչյուր մասնակցի համար:
● Աստվածաշնչի ուսումնասիրության ուղեցույցից ընտրեք առաջարկվող Աստվածաշնչյան հատվածների չորս լրակազմերից որեւէ մեկը:
● Մասնակիցները պետք է ունենան տետր կամ նոթատետր՝ իրենց մտքերն ու յուրաքանչյուր օրվա հարցերի պատասխանները գրանցելու համար:

Թարգմանության հետ կապված աջակցություն ստանալու համար դիմեք հետևյալ հասցեով This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.:

Աստվածաշնչի ուսումնասիրություններ հայերեն լեզվով

  • ԼՈՒՅՍ (Armenian - Light)

    4.0/5 rating 1 vote
    ԼՈՒՅՍ (Armenian - Light)

    ԼՈՒՅՍ. Ծովային կրեաները ապրում են ջրում: Եթե որևէ արհեստական լույս շեղի կրեաներին և հեռացնի իրենց բնակության բնական միջավայրից, ապա նրանց մահն անխուսափելի է: Հիսուսն ասում է.“Ես եմ աշխարհի լույսը... այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք” Հովհաննես 8:12: Խորապես ուսումնասիրեք Լույս սերիայի չորս դասընթացները, որոնք հետազոտում են Հիսուսի կյանքը, փոխհարաբերությունները, հրաշքները և ուղերձները:

What is NBS2GO?

NBS2GO = Neighbor Bible Studies 2GO. This website is the simple packaging of ideas, resources, and inspiration to equip believers to launch and multiply Bible study groups.


What's the big deal about a neighbor Bible study group?

A neighbor Bible study group brings together a wide range of seekers and Christ-followers to study, discuss, and encourage one another toward life application of God’s Word. This blending of spiritual maturity levels creates a dynamic, life-transforming community. Friendships are formed, and group members are equipped to minister to others where they do life. 

NLT Scripture references on nbs2go.com and in publications, unless otherwise noted.

Contact Us

Please let us know your name.
Please let us know your email address.
Please choose one.
Please let us know your message.

By clicking the "Send" button below, you agree to receive email updates from NBS2GO and agree to Cru’s privacy policy.